KPI-Consulting

ՄԵՐ ՄԱՍԻՆ

KPI Consulting-ը հիմնադրվել է 2020 թվականին` բիզնեսի և մարքեթինգի բնագավառում երկար տարիների փորձ ունեցով մասնագետների կողմից։
Համաճարակային իրավիճակում, տեսնելով Հայաստանի գործարար աշխարհում առաջացած խնդիրները, ինչպես նաև նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականը, մեր թիմը ձեռնամուխ եղավ բիզնեսի զարգացմանը, ինրպես նաև գործարար հասարակությանը արդիական մեթոդներով ու գործիքակազմով հագեցնելուն։
KPI Consulting-ը տրամադրում է խորհրդատվություն փոքր և միջին բիզնեսների սեփականատերերին իրենց բիզնեսի ինչպես պլանավորման և կազմակերպման, այնպես էլ` կառավարման և զարգացման փուլերում։
Ծառայություններ են տրամադրվում նաև վաճառքների ու մարքեթինգի բաժիններին` իրենց գործունեությունը զարգացնելու, նոր հաճախորդներ ներգրավելու, ինչպես նաև` հաճախորդների լոյալությունն ու վստահությունը նվաճելու համար։
KPI Academy-ի շրջանակներում կազմակերպվում են պրակտիկ դասընթացներ ամենապահանջված մասնագիտություններով, որոնցով ուսանողներին և սկսնակներին հնարավորություն է տրվում մասնագիտանալ իրենց բնագավառում, իսկ պրակտիկ աշխատակիցներին՝ էֆեկտիվ վերապատրաստվել։
Կազմակերպվում են նաև սեմինարներ գործարար աշխարհի ամենաարդիական և խնդրահարույց հարցերի շուրջ։
Ակադեմիայում գործում է նաև Coaching ծառայությունը, որի միջոցով կազմակերպությունները կարող են պատվիրել իրենց անձնակազմի կամ առանձին բաժինների վերապատրաստում՝ մոտիվացնելով և նոր եռանդ հաղորդելով աշխատակիցների աշխատանքին։
KPI Studio-ն իրականացնում է ցանկացած բարդության ֆոտոնկարահանման և վիդեոնկարահանման աշխատանքներ՝ ապահովելով ընհուպ մինչև հեռուստատեսային մակարդակի հաղորդումների թողարկում։
Վերջիններից է «Լայվ Նվեր» ինտերակտիվ նախագիծը, որը հասցրել է սիրվել մասնակիցների և հանդիսատեսի կողմից։
Մեր նպատակն է փուլային լուծումներով տեղական բիզնեսը հասցնել միջազգային մակարդակի, նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը։
Այդ իսկ պատճառով, Ակադեմիայի մասնակիցներին բացի մասնագիտական գիտելիքներից և հնարքներից, սովորեցվում են նաև բիզնես էթիկայի կանոններ, հստակ արժեհամակարգ, ինչը ուղված կլինի մեզ և մեր երկիրը զարգացնելու տեսլականին։

Հարգանքներով` KPI Թիմ։