Սկիզբ ՝ 9 Փետրվար
Տևողություն ՝ 1 ամիս
Դասերի քանակ՝ 4 դաս
Դասի տևողություն՝ 3 ժամ (18:00-21:00)
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Ժամանակակից գործարար աշխարհը օրեցօր փոփոխվում է։ Փոխվում են բիզնես մտածելակերպը, գործիքները, մոտեցումները։
Արդյո՞ք սկսնակ գործարարը պատրաստ է վերը նշված մարտահրավերներին։
Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ են պետք Հայաստանում 0-ից բիզնես սկսելու համար։
Որո՞նք են այն խնդիրները, որոնք պետք է հաղթահարել այդ դժվարին ճանապարհին։
Ինչպե՞ս պլանավորել, կազմակերպել, կառավարել և զարգացնել Ձեր բիզնեսը։
Այս և այլ արդիական հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ մասնակցելով KPI Academy-ի ««Բիզնես START 0-ից»» խորացված դասընթացին։
Դասընթացը նախատեսված է սկսնակ և գործող գործարարների համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Միայն մեր կողմից իրականացվող դասընթացի շրջանակում մասնակիցները կստանան 2 ԲՈՆՈՒՍ ԴԱՍ, որոնց ընթացքում կծանոթանան ֆինանսական գրագիտության գաղտնիքներին և հնարավորություն կունենան զարգացնել այդ գիտելիքները` խաղալով աշխարհահռչակ Ռոբերտ Կիյոսակիի «CASHFLOW» զարգացնող-ուսուցողական խաղը՝ KPI Academy-ում գործող «KIYOSAKI CLUB»-ի հայաֆիկացված տարբերակով։