KPI-Consulting

Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի՛ օգտատեր, օգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք)՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին: Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը և ձեռնարկում բոլոր միջոցները Ձեր տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար:
Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է ընկերությունը վարվում այդ տեղեկատվության հետ: Այդ իսկ պատճառով՝ խնդրում ենք ուշադրությամբ ուսումնասիրել այն:
Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն ուսումնական և զեղջային նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՅՔԸ ՀԱՎԱՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը: Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Հիմնադրամը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով այցելուների շարժին հետևելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիներն անջատելու կամ արգելափակելու ֆունկցիա, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, Դուք հնարավորություն կտաք բարելավելու Կայքի հարմարավետությունը: Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար: Ցանկացած իրավիճակում հիշյալ տեղեկատվությունը հավաքագրվում է Կայքն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով և ոչ մի դեպքում չի օգտագործվում այլ կերպ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)

Կան դեպքեր, երբ Կայքի միջոցով հավաքագրվում են տվյալներ (օրինակ՝ գրանցման ձևաթղթերի միջոցով), որոնք Դուք տրամադրում եք կայքին՝ այդ մասին նշում կատարելով Կայքում: Մեր կողմից հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք բացառապես հետևյալ նպատակներով. մեր կայքի նյութերի առավել արդյունավետ տրամադրման ապահովման՝ հաշվի առնելով Ձեր բրաուզերի և համակարգչի յուրահատկությունները, հանրային իրազեկման, մեր կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման, նորությունների բաժանորդագրության, Ձեր կողմից ներկայացված դիմումները քննության առնելու,

ՈՒ՞Մ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ի լրումն ասվածի՝ մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած և/կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամներին, Ընկերության ծառայությունների մատուցման պայմանագրով սպասարկող կողմերին: Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Օրենքով սահմանված կառույցներին (օրինակ՝ հարկային մարմին, պաշտպանության նախարարություն) դատարանով սահմանված որոշման դեպքում: Մենք չենք հրապարակի Ձեր որևէ անձնական տեղեկատվություն այլ կերպ, քան վերը նշված կարգով:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ենք ձեռք առնում՝ պաշտպանելու մեր ստացած անձնական տեղեկությունը կորստից, սխալ օգտագործումից և չարտոնված փոփոխություններից, և պաշտպանելու դրա գաղտնիությունը: Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ և եղանակներ: Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման ժամանակակից միջոցներ: Ցավոք, ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին անվտանգ չէ: Քանի որ մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը, խնդրում ենք զգույշ լինել, երբ առցանց անձնական տեղեկություն եք տարածում:

ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ այլ Կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով Կայքից հեռանալուց հետո խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքերի նկատմամբ: Հետևաբար` Ընկերությունը չի կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերին, որոնք չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը: Մեր Կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ մեր մոտեցումներում շոշափելի փոփոխությունների դեպքում՝ գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում: Գաղտնիության քաղաքականության փոփոխության դեպքում փոփոխման ենթարկված քաղաքականությունը ճանաչվում է անվավեր: Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին իրազեկ լինելու համար: