Գործարարական մրցավազքի մեջ նույնիսկ ինքնատիպ ծառայություններ առաջարկող նախագծերը երբեմն մնում են ստվերում, պատճառը հաճախ սխալ եւ հնացած բրենդինգն է: Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը պատրաստ է առաջարկել մի շարք ծառայություններ, որոնք ձեր բրենդը կդարձնեն հիշվող, ինքնատիպ՝ ծառայելով ձեր նպատակներին:
Մեր գործի վարպետները ստեղծում են տարբերվող և հաճախորդի հիշողության մեջ տպվող լոգո դիզայններ, որոնք ճշգրիտ ներկայացնում են ձեր ապրանքանիշի ինքնությունը:
Այս ընթացքում մեր մասնագետները թարմացնում են հնացած լոգոները եւ համապատասխանեցնում դրանք շուկայի ընթացիկ թրենդներին
Կարեւոր է ձեռքը զարկերակին պահել եւ հետեւել շուկայում անդադար կատարվող փոփոխություններին: Ռեբրենդինգի շնորհիվ ճիշտ կդիրքավորվեք շուկայում, կլինեք արդիական՝ հասնելով նոր արդյունքների
Մեր նորարար դիզայներները կբարձրացնեն արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի էսթետիկ գրավչությունը եւ ֆունկցիոնալությունը՝ ապահովելով հաճելի եւ հեշտ փորձառություն ձեր հաճախորդների համար
Ձեր հաճախորդները դեռ երկար տպավորված կմնան փաթեթավորման դիզայնից: Մեր նորարական լուծումները ոչ միայն փաթեթավորմանը կտան գրավիչ տեսք, այլեւ կարտացոլեն բրենդի ասելիքը
Մեր ծառայությունները նոր մակարդակի կբարձրացնեն ձեր քոնթենթը՝ առավելագույնի հասցնելով նրա ազդեցությունը ու հասանելիությունը
Մեր նրբագեղ եւ ժամանակակից այցեքարտերի դիզայնը կընդգծի պրոֆեսիոնալիզմը եւ կստեղծի հիշվող առաջին տպավորություն
Մենք կապահովենք ձեր բրենդի ճանաչելիությունը՝ մշակելով յուրօրինակ կորպորատիվ ոճ, որը ճշգրիտ կներկայացնի ձեր բիզնեսը եւ նպատակները:
Մեր մշակած Brandbook-ը կդառնա բրենդի կայուն այցեքարտը թվային բոլոր հարթակներում
KPI Consulting-ի ստեղծարար դիզայներների թիմը առաջարկում է նորարական եւ տարբերվող լուծումներ ոլորտում ունեցած ձեր տարբեր խնդիրների եւ կարիքների համար: Համագործակցելով մեր դիզայներական թիմի հետ՝ կարող եք ստանալ հետեւյալ մասնագիտական ծառայությունները
Մեր գրաֆիկ դիզայներները կարող են ձեր ընկերության ասելիքը հեշտությամբ փոխանցել հաճախորդներին՝ ավելացնելով ճիշտ եւ էսթետիկ տարրեր:
Գրաֆիկ քոնթենթ ստեղծելու ծառայությունը կօգնի ձեզ՝ թիրախային լսարանին հասնել հետաքրքիր բովանդակությամբ:
Այս ծառայության շնորհիվ դուք կունենաք հեշտ օգտագործվող, հասկանալի եւ հաճախորդակենտրոն դիզայն:
պատվիրեք զանգ և մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ
+374 99 770 704
info@kpiconsulting.am